«Հնձվորները սարում»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Տեսարան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են Գյառգյառ գյուղի «Պայքար» կոլտնտեսության հնձվորները՝ աշխատանքային դադարի ժամանակ: Հինգ կին և տասներեք տղամարդ տեղ են գրավել խոտի դեզի մոտ՝ եռաշարք դասավորությամբ: Առաջին շարքում կանայք նստել են գետնին՝ քաղած խոտի վրա, ոտքերի մոտ պահում են իրենց փոցխերն ու եղանները: Երկրորդ շարքում տղամարդիկ ծնկել են գետնին դիզված խոտի կույտին: Երրորդ շարքում հնձվոր տղամարդիկ կանգնած են. ձախ ուսերին՝ ուղղահայաց դիրքով, շեղբը դեպի վեր պահելով իրենց գերանդիները: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ստեփանավանի շրջան, գ. Գյառգյառ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Նվիրատու՝  Լիզա Արամի Սարգսյան Չափս՝  17*11 Նյութը՝  լուսանկարչական թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6535/3 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-437