Հնախոսական տեղագրություն Հաղբատա աշխարհահռչակ վանից Սրբո Նշանի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հնախօսական տեղագրութիւն Հաղբատայ աշխարհահռչակ վանից Սրբոյ Նշանի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գործ Ռոստոմ Բէգ Երզկեանց Հաղբատեցւոյ. Հնախոսական տեղագրութիւն Հաղբատայ աշխարհահռչակ վանից Սրբոյ Նշանի. (Արտատպած Արարատ ամսագրից). - Վաղարշապատ, 1886, ի տպարանի Սրբոյ կաթուղիկէ Էջմիածնի: Շապիկը մոխրականաչավուն բարակ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում՝ սև թանաքով ընծայագիր՝ «Նուէր Գրիգորիս Երզնկեանցից. 1888, IX/15 Տփխիս»: Էջեր 21-ի և 129-ի ներքևի լուսանցքներում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Բազմաթիվ էջերին կան հարցական նշաններ, գծանշաններ, որոնց պատկանելիությունն անհայտ է: Կազմերեսները խունացած և մաշված են: Հեղինակ՝  Երզնկյան Ռ. Էջ՝  /3/, 132 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1886 Լայնություն (սմ)՝  16 Երկարություն (սմ)՝  24,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/145