Հյուրեր Իսահակյանի տանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված են Իսահակյանի առանձնատան պատշգամբում՝ նստած և կանգնած: Բանաստեղծին հյուր են եկել Հովհ.Թումանյանի ավագ դուստրը և երկու թոռնուհիները: Իսահակյանը ներկաների կենտրոնում է, նստած է ծղոտե բազկաթոռին, երկու արմունկները բազկաթոռի կրթնակներին: Երևում է մինչև գոտկատեղը, գլուխը աջ շրջած, ժպտում է տիկնի Սոֆիկի ձեռքերում հայտնված փոքրիկ Հովիկին: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  9 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1956թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 10372