Հյուրեր Ավ.Իսահակյանի տանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարվել են բանաստեղծի առանձնատան հյուրասենյակում: Ավ. Իսահակյանին հյուրընկալվել են Մարիետա Շահինյանը ամուսնու՝ Հակոբ Խաչատրյանի հետ: Նեկա են նաև Դերենիկ Դեմիրճյանը, տիկ. Սոֆիկը և փոքրիկ Ավիկը: Լուսանկարվել են սեղանի շուրջը նստած և կանգնած: Իսահակյանը նստած է կենտրոնում, երևում է մինչև կուրծքը, դիմացից: Հագին մուգ կոստյում է, բաց գույնի վերնաշապիկ, նախշավոր փողկապ: Մազերը նոսր են, հետ սանրած, մորուքը՝ ալեխառն: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  18,4 Երկարություն (սմ)՝  12,1 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950 - ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 10337