Հյուսիսափայլ: Օրագիր ընդհանուր ազգային լուսավորության և դաստիարակության

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  Հիւսիսափայլ: Օրագիր ընդհանուր ազգային լուսաւորութեան եւ դաստիարակութեան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր՝ Ստ. Նազարեան. Հիւսիսափայլ: Օրագիր ընդհանուր ազգային լուսաւորութեան եւ դաստիարակութեան. Վեցերորդ տարեգնացք. 1864, ամսատետր 2. - Մոսկուա, 1864 / Въ типографiи Лазаревскаго института восточныхъ языковъ: Շապիկը բաց մոխրագույն կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, նաև համարի բովանդակությունը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Էջագրությունը սկսվում է էջ 65-ից, որի աջ լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Նույն կնիքը կա նաև վերջին էջ 128-ի ներքևի լուսանցքում: Ոչ բոլոր թերթերն են կտրտված: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ մասամբ մաշված: Կազմող՝  խմբագիր` Ստ. Նազարյան Էջ՝  65-128 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1864 Լայնություն (սմ)՝  16,8 Երկարություն (սմ)՝  26,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1032-8