Հյուսապատ շշով նատյուրմորտ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Մուգ շագանակագույն հարթ սեղանածածկին դրված է անկյունագծով, աջից ծածկված կապույտ գորշ կտրով, փռված անկանոն խոշոր դարսերեսով: Ձախից կաղամբի կանաչ երկարավուն գլուխն է, իսկ առջևում՝ տանձաձև դդմիկ: Կողքին կա փոքրաչափ կարմիր, վառ կանաչ պոչիկով պատիճավոր տաքդեղ և խոշոր պնդակազմ լոլիկ կանաչիի թփերով անջատված բարոր մուգ կանաչ թափանցիկ ապակուց շշից, հյուսված կանաչ շագանակագույն քրծենով, որ բարձր կլոր բռնակ է կազմում: Աջից՝ կտորի վրա, բարձր կանաչ երկնագույն գլանաձև գավաթն է՝ կլորաձև բռնակով, ծածկի վրա թույլ ստվեր սփռող: Չեզոք գորշ վարդագույն ֆոն կա: Հեղինակ՝  Կուպրին Ալեքսանդր Վասիլևիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-6