«Հիսուս Քրիստոսի մտրակումը»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սրբապատկերը թղթի վրա է, որն ամրացված է հաստ փայտի կտորի վրա: Փայտի եզրակողերը եւ շրջերեսը մուգ շագանակագույնով ներկված են: Նկարում՝ կենտրոնում, նստած եւ թիկունքով քարակոթողի գետնախարսխին հենված Հիսուսն է՝ խաչաձեւ կապված ձեռքերով, նրա շուրջը տարբեր դիրքերով ու շարժումներով ութ տղամարդկանց ֆիգուրներ են,որոնցից երկուսը՝ մտրակներով: Հագուստները մուգ եւ բաց կանաչավուն գույների, մեկինը՝ վարդագույն: Հեղինակ՝  Հայտնի չէ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  Փայտ, թուղթ Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  12,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 10413