«Հիշատակարան աղետից» Գրիգորի Խլաթեցվո: Պատմական վիպասանություն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  «Յիշատակարան աղետից» Գրիգորի Խլաթեցւոյ: Պատմական վիպասանութիւն Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրիգոր Խլաթեցի. «Յիշատակարան աղետից» Գրիգորի Խլաթեցւոյ: Պատմական վիպասանութիւն. Արտատպած «Արարատ» ամսագրից. - Վաղարշապատ, 1897, տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի: Շապիկը բաց աղյուսագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր բուսանախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում և վերջին էջ 25-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջ 5-ի ներքևից 6-րդ տողի դիմաց՝ աջ լուսանցքում, կա Հովհ. Թումանյանի նշումը քիմ. մատիտով՝ «(1837 թ.)» ուղղել, դարձրել է «1387»: Էջեր (Ա-Զ), (Թ-ԺԲ) չեն կտրտված: Կազմերեսները խունացած են, եզրերը՝ մաշված, գիրքն ամբողջովին մասնատված է: Հեղինակ՝  Գրիգոր Խլաթեցի Էջ՝  (Ա-ԺԴ), 25 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1897 Լայնություն (սմ)՝  15,3 Երկարություն (սմ)՝  22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/727