Հին տանը

Հին տանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հին տանը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ս. Թորոսեան. Հին տանը. Վէպ ժամանակակից կեանքից. - Թիֆլիս, 1912, տպարան «Հերմէս»: Շապիկը հարդագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Ս. Թորոսեանից Սիրելի բանաստեղծ Յովհաննէս Թումանեանին»: Վերջին էջ 125-ին հաջորդող էջի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած ու թեթև մաշված են: Հեղինակ՝  Թորոսյան Ս. Էջ՝  125 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Լայնություն (սմ)՝  11,8 Երկարություն (սմ)՝  18,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/147-1