Հին գյուղի հարսանիք

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Ֆորմատը՝ ուղղանկյունաձև Կոլորիտը՝ դեղնակապույտ Հորինվածքում պատկերված է գյուղական հարսանիքի տեսարան: 1-ին պլանում մեկ կառք է և 2 սայլ: 2-րդ պլանով նվագողներն են և պարողները: Կան մի քանի ձիավորներ. ուտեստներով առատ սեղան և հարսանքավորներ: 3-րդ պլանում գյուղի տներն են ու գյուղից վերև կանաչածածկ սարերը: Հեռվում կապույտ հորիզոնն է: Նկարի ներքևի աջ կողմում հեղինակի ազգանունն է, իսկ կենտրոնում գրված է «Հին գյուղի հարսանիք»: Հեղինակ՝  Ամիրյան Գերասիմ Գրիգորի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Անհայտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Լայնություն (սմ)՝  96 Բարձրություն (սմ)՝  73 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  8904 Հիմնական հաշվառանիշ՝  8904