Հեքիաթներ: Մասն 1 - 2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հէքիաթներ: Մասն 1 - 2 Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  «Հէքիաթների աշխարհ». Ղ. Աղայեանց. Հէքիաթներ: Մասն 1 - 2 (միակազմ): Մաս 1՝ Գիւլնազ տատի հէքիաթը; Այծատուր; Զանգի-Զրանգի; Մանուկ-խան: Մաս 2՝ Եղեգնուհի; Անտառի մանուկը; Ասլան-բալա. - Թիֆլիզ, 1904, տպարան «Հերմէս»: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վերևի մասում սև ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը: Վերջին կազմերեսը բաց մոխրագույն է, վրան տպագրված է հրատարակչի ազդագիրը: Կռնակը կապույտ սոսնձալաթից է: Առաջին ֆորզացի վրա, մաս 1-ի տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջեր 17-ի և 31-ի ներքևի լուսանցքներում, նաև մաս 2-ի վերջին էջ 31-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կան սև-սպիտակ նկարազարդումներ: Կազմերեսները խունացած են, էջերին կան կեղտաբծեր և գունավոր մատիտների հետքեր: Հեղինակ՝  Աղայան Ղ. Էջ՝  38; 31, նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/638-1