Հետևե՜նք նրան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հետեւե՜նք նրան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հէնրիխ Սենկեւրիչ. Հետեւե՜նք նրան. - Թիֆլիս, 1898, տպարան Մ. Շարաձեի: Շապիկը բաց կանաչավուն-մոխրագույն երանգով ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին աղյուսագույն տառերով տպագրված է վերնագիրը և պատկերված է նույն գույնի բուսանախշ, իսկ հեղինակի անունն ու մյուս տվյալները տպագրված են սև տառերով: Տիտղոսաթերթի կենտրոնում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է թարգմանչի` Հակոբ Ադամյանի, նախաբանը` «25 փետրվարի 1898 թ. Բագու» թվագրումով: Էջերին կան սև-սպիտակ պատկերներ, նախշեր: Գիրքը մասնատված է և պակասավոր` պահպանվել են միայն 1-16 էջերը: Հեղինակ՝  Սենկևիչ Հ. Թարգմանիչ՝  Ադամյան Հ. Էջ՝  69 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1898 Լայնություն (սմ)՝  14,8 Երկարություն (սմ)՝  22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1189