Հետաքրքրաշարժ գեոքիմիա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, բաղկացուցիչ, կաթնագույն ստվարաթուղթ, կողը՝ մարմնագույն գործվածք: Առջևի կազմին ատամնաձև եզրագծերով շագանակագույն ուղղանկյունաձև շրջանակ է, որի կենտրոնում օվալաձև պատկեր է: Պատկերի վերին և ստորին եզրերին սպիտակով գրքի վերնագիրն է: Գրքի ձևավորումը թեմատիկ է: Պատկերված են արեգակնային համակարգի ուղեծրեր, տարբեր ժամանակաշրջանները ներկայացնող գիտնականներ: Կազմի վերին և ստորին հատվածներում պատկերված սպիտակ ժապավենների վրա հեղինակի անունն ու հրատարակչության անվանումն է: Անվանաթերթին նույնպես գրքի տվյալներն են: Տեքստն ընդհատվում է թեմատիկ նկարներով և նկարազարդումներով: Ճակատանկարը Ֆերամանի լուսանկարն է: Հեղինակ՝  Ա.Ե. Ֆերսման Էջ՝  367 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1952թ. Լայնություն (սմ)՝  20,8 Երկարություն (սմ)՝  26,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3532 /1