Հեռավոր հյուսիսում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, եզրով, բաղկացուցիչ՝ ստվարաթուղթ, կողը՝ գործվածք: Մոխրագույն կազմին թեմատիկ նկար է. պատկերված են չորս պատանիներ՝ հյուսիսային ազգերին բնորոշ տարազով: Կազմի վերևում սև շեղատառերով հեղինակի անունն է, սպիտակ գլխատառերով գրքի անվանումը: Ներքևում հրատարակչության անվանումն է: Սպիտակ կողին կապույտ գլխատառերով գրքի տվյալներն են: Ֆորզացը սպիտակ է: Անվանաթերթին գրքի տվյալներն են, կենտրոնում՝ թեմատիկ նկար՝ նավակի մեջ նստած տղա՝ թիավարելիս: Դարձերեսին գրքի տվյալներն են ռուսերեն: Գրքում զետեղված են ներդիր թեմատիկ նկարազարդումներ: Հեղինակ՝  Նիկոլայ Շունդիկ Թարգմանիչ՝  Վ. Եսայան Էջ՝  402 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1954թ. Լայնություն (սմ)՝  13,9 Երկարություն (սմ)՝  20,5 Նկարիչ-Ձևավորող՝  Ն. Կոչերգին Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1086