Հարցաքննության շարունակության արձանագրություն` Վահան Քրիստափորի Տեր-Առաքելյանի

Հարցաքննության շարունակության արձանագրություն` Վահան Քրիստափորի Տեր-Առաքելյանի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Որոշում Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թարգմանություն` Արձանագրությունից տեղեկանում ենք, որ հարցաքննությունը վերաբերում է Ա. Խանջյանի ինքնասպանությանը, ովքեր են եղել մեղադրյալի շրջապատից, որ մասնակցել են այդ թեմայով զրույցներին, քննարկումներին եվ արդյոք որն է եղել Վ. Տեր-Առաքելյանի տեսակետը խնդրո կապակցությամբ: Ընդո՞ւնում է արդյոք, որ Ա. Խանջյանի ինքնասպանության պատճառների պարզաբանումները հակասովետական, ազգայնամոլական են: Հետաքննությունը պահանջում է տալ այն անձանց անունները, որոնց հետ քննարկել են Ա. Խանջյանի ինքնասպանության պատճառները եվ արտաքին գնահատանքը: Մեղադրյալը նշել է, որ հակոբ Հովհաննիսյանը գտնում էր` իբրեվ կոմունիստ նա չպետք է ինքնասպան լիներ` այլ ստանալով Բերիայի ցուցումները, պետք է արդարացներ իրեն: Հաստատել է ՆԳԺԿ աշխատակից` Այվազովը: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7247 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ7247