Հարցաքննության լրացուցիչ  արձանագրություն` Վահան Տեր-Առաքելյանի

Հարցաքննության լրացուցիչ արձանագրություն` Վահան Տեր-Առաքելյանի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Որոշում Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թարգմանություն` Արձանագրությունից ակնհայտ է, որ հարցաքննությունն ընթացել է հոկտեմբերի 6-ի հարցաքննության ժամանակ կատարված հայտարարության եվ Աղասի Խանջյանի ինքնասպանության շուրջ: Մեղադրայալը նշել է, որ Ադրֆեդերացիայի լիկվիդացման հարցի առիթով է առաջացել` նոր սահմանադրության մեջ առաջ քաշել ղարաբաղի միացումը Հայաստանին - կարգախոսը` նկատի ունենալով ազգային, եղբայրական բարեկամությունը եվ Անդրկովկասի հանրապետությունների տնտեսական ամրապնդումը: Այս խնդրին իրենց համերաշխությունն են հայտնել Ա. Տիգրանյանը, Խալաբյանը, Ումր - Շատը, Հովհաննիսյանը, Խոջիկը: Ե. Չարենցի անունը չի հնչել: Հարցաքննել է ՆԳԺԿ աշխատակից Պողոսյանը: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7248 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ7248