Հարցաքննության արձանագրություն` Վահրամ Ալազանի (Գաբուզյանի)

Հարցաքննության արձանագրություն` Վահրամ Ալազանի (Գաբուզյանի)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Որոշում Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թարգմանություն` Հետաքննիչներն արձանագրել են` Ալազանն ընդունել է, որ 1933-ի վերջերից հարել է Չարենցի և Բակունցի գլխավորությամբ գործող գրողների հակահեղափոխական նացիոնալիստական (տրոցկիստական) խմբին և այդ դիրքերից պայքարել է կուսակցության գլխավոր գծի դեմ` մնալով նրա շարքերում թաքնված թշնամի և երկերեսանի: 1932-ին Չարենցը նրան անվանել է «Չեկայի ագենտ»: Բայց քանի որ Ալազանը դեմ է եղել Չ-ի գրքի արգելմանը, այդ հիմքի վրա բարեկամացել են և 1933-ի ուշ աշնանը մտել այդ խմբի մեջ: Ավելացրել է, որ Ն. Ստեփանյանը նշել է, որ Բերիայի դեմ պայքարում պետք է գործել համարձակությամբ` դիմել տեռորի , պրոպագանդել է տեռորի գաղափարը կուսակցության եվ Անդրկենտկոմի ղեկավարության վերաբերյալ: Հարցաքննել են Պակ-ի մայոր Մուղդուսին, կրտսեր լեյտենանտ Մալկովը: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7237 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ7237