Հարցաքննության արձանագրություն Եղիշե Աբգարի Չարենցի

Հարցաքննության արձանագրություն Եղիշե Աբգարի Չարենցի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Որոշում Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1937-ի հուլիսի 28-ի հարցաքննությունն անցկացրել է ՆԳԺԿ բաժնի պետ Ռ. Հարությունյանը: Ի լրումն ՀՖ 7259-ի, այս հարցաթերթիկում մեղադրյալ Ե. Չարենցը պատասխանել է, որ 1926թ. խուլիգանական արարքի համար` կրակոց աղջկա վրա, դատել են 3 տարով, բայց նա նստել է 3 ամիս: Մասնակցել է Ղամարլուի ճակատամարտին` 1921թ. դաշնակցական փետրվարյան ավանտյուրան ճնշելու համար: 1921-24թթ. ուսանել է Մոսկվայի Արեվելքի աշխատավորների համալսարանում, այնուհետեվ` հասարակական գիտությունների ֆակուլտետում` (ՖՕՆ): 1925թ. Երևանում աշխատել է «Նորք» ամսագրի խմբագրությունում: 1925-ի սեպտեմբերից 1926- ի հուլիսը ներառյալ գործուղել են արտասահման` Կոստանդնուպոլիս, Հունաստան, Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա: Վերադարձել է ՍՍՀՄ և դրանից հետո զբաղվել գրական գործով: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7261 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ7261