Հարցաքննության արձանագրություն` Ալեքսանդր Ստեփանի Բակունցի

Հարցաքննության արձանագրություն` Ալեքսանդր Ստեփանի Բակունցի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Որոշում Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թարգմանություն` Հարցաքննության I հարցը. «Ձեր բնակարանը խուզարկելու ժամանակ գտնվել է երկու նամակ` ուղարկված Մոսկվայից, հակահեղափոխական տրոցկիստ Տեր - Վահանյանի կողմից: Տվեք ցուցմունք Տեր - Վահանյանի հետ Ձեր քաղաքական համագործակցության մասին, ինչպիսի հանդիպումներ եք ունեցել, երբ եվ որտեղ, ինչ կար ընդհանուր ձեր միջեվ»: Պատասխանում նշվել է նամակները ստանալու տարեթվերը` 1931, 1935: Վերջին նամակում Բակունցին համարել է ոչ միայն «գիտնական - սարկավագ», այլեվ նրանցից առանձնացրել: Ծանոթացել է Տեր - Վահանյանի հետ Երևանում` 1931-ին, II հանդիպումը` 1934-ին, Մոսկվայում, հանդիպումներում Տեր - Վահանյանը բացահայտ անկեղծություն չի ցուցաբերել, ինչպես ինքը: Կապվել եվ մտերմացել են հիմք ունենալով հակա - հեղափոխական հայացքների ընդհանրությունը: Հարցաքննել են ՆԳՕԿ աշխատակիցներ Մուղդուսին, Մալկովը: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7234 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ7234