Հարվածային մեխանիզմ

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Հրազեն Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի տափակ հիմք, որը մի կողմում նեղ է, այնուհետև կտրուկ լայնանում է և սկսում աստիճանաբար նեղանալ: Հիմքի վրա ամրացված են հրացանը մարտական վիճակի բերող մեխանիզմի հարվածիչը և ձգանի արգելակը: Մեխանիզմները շարժական են և հիմքին ամրացված պտուտակներով: Հիմքի նեղ մասում և արգելակի մոտ կա երկու անցք, որոնք օգտագործվել են հարվածող մեխանիզմը հրացանի իրանին ամրացնելու համար: Հիմքի՝ մեխանիզմներից ազատ մասում կան փորագիր զարդանախշեր: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ. Նյութը՝  երկաթ Երկարություն (սմ)՝  11,4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6824/856 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-554/856