Հարսը լվանում է հյուրի ոտքերը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է եզդիների ընտանիք: Առաջին պլանում թախտի վրա նստած են ընտանիքի անդամները, իսկ նրանց միջև հյուրը: Հարսը փոքր, կլոր տաշտի մեջ լվանում է հյուրի ոտքերը: Հյուրը հագել է երկար վերարկու, գլխին դրել է մորթե գլխարկ: Նրա աջ կողքին նստել է տարեց եզդի կին: Ետին պլանում երևում է փոքրիկ երեխան գրկին, ջահել հարսը: Կանայք բոլորն էլ հագնված են ազգային-ավանդական տարազով: Թախտին և հատակին փռված են տարբեր զարդամոտիվներով կարպետներ: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11.8 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թալին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1947թ. Բարձրություն (սմ)՝  8.8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2086/2 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-60