Հարսանեկան վերնազգեստ կրծկալով

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Վերնազգեստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Վերնազգեստը կարված է տնայնագործական եղանակով՝ գործած կրակագույն նրբերանգով մետաքսյա կտորից։ Երկարափեշ է, ձգվում է մինչև ոտքերի կոճերը «կրծքամասի ուղիղ բացվածքով»։ Երկարաթև է, ուսակապով, թևերն ունեն ճեղքվածքներ։ Անութատակերը արված են մուգ կարմրագույն մետաքսյա կտորից։ Կրծքամասը, թևերի ծայրերը հմտորեն հարդարված են դեղնագույն ծաղկանախշ եզրերով լայն ժապավենով, մնացած եզրերը զարդարված են միաշերտ ղայթանով ։ Կոճկվում է կապույտ կոճակներով և ղայթանե օղակով։ Աստառապատված է սպիտակավուն կտորով։ Երկարություն (սմ)՝  առաջամաս՝ 132, ետևամաս՝ 140 Ուսի լայնություն (սմ)՝  42 Թևի երկարություն (սմ)՝  72 Նյութը՝  մետաքս, բամբակ, թավիշ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զեյթուն Հայտնաբերման վայրը՝  Ուրուգվայ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Լայնություն (սմ)՝  թև՝ 15 Նվիրատու՝  Հեղինե Պալճյան Հայտնաբերման ժամանակը՝  29.10.1983թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4509/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2500