Հարսանեկան թափոր /արտատպություն/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է հարսանեկան թափոր: Առաջին պլանում հարսը, փեսան և քավորն են: Հարսը եվրոպական սպիտակ զգեստով է և քողով, փեսան՝ եվրոպական կոստյումով ու ավանդական գլխահարդարանքով, որի եզրերը իջնում են մինչև ուսերը: Քավորը կեպիով գլխարկով է, կոստյումի վրայից կրծքի հատվածում սպիտակ, ծաղկագլուխ, կտորից զարդ է կամ թաշկինակ, ձեռքին սպիտակ ժապավենով զարդարված մոմ է: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  20 Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ. Բանանց Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  բնօրինակը՝ 1908թ. Բարձրություն (սմ)՝  15 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8339/1 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-545