Հարսանեկան գոգնոց

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոգնոց Թանգարան՝  Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան Նկարագրություն ՝  Կարված է դարչնագույն կտորից: Քղանցքը կարված է կարմիր խիտ ատլասից, որից վեր ասեղնագործված են բազմագույն ծաղիկներ ու կանաչ տերևներ: Կրծքի վրա կպցրած են թելի վրա անցկացրած դրամներ, որոնց վրա արված են ունկեր: Դրամները պարսկական ծագում ունեն: Դրանք կազմում են 4 շարանի մանյակ: Կրծքի վրա կարված է նախշավոր կտորի մի շերտ: Կողային մասերում կարված է մանուշակագույն ատլասի շերտեր: Գոգնոցը կապվում է ծայրերին փնջիկներ ունեցող կարմիր քուղերով: Նյութը՝  Կտոր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՌԺԲԹ Հիմնական հաշվառանիշ՝  401