Հարություն կաթողիկոսի կոնդակը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է Աղթամարի վանքի Հարություն կաթողիկոսի կոնդակը: Կոնդակի ճակատային մասում թռչնի կերպարանքով սուրբ հոգու պատկերն է, երկու անկյուններում՝ հրեշտակներ, աջ կողմում Էջմիածնի վանքի, իսկ կենտրոնում՝ Աղթամարի վանքի պատկերներն են: Աղթամարի վանքի աջ և ձախ կողմերում կանգնած են հոգևոր առաջնորդները: Կոնդակի վարի կողմում ուղղանկյունաձև շրջանակի մեջ առնված է կաթողիկոսի կոնդակի բովանդակության գրությունը, որի ճակատը զարդարում են ճաճանչավոր խաչը պահող զույգ հրեշտակները: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  12 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Բարձրություն (սմ)՝  17.5 Նվիրատու՝  Գրիգոր Առաքելի Բաբախանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5595/34 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-274