Հարդարանքի գրպանիկ գոտիով

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Հագուստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված սպիտակ բամբակյա կտորից։ Ունի կլորավուն ձև։ Երեսի կողմը հարդարված է հարթակարով արված ասեղնագործ բուսանախշերով։ Գրպանիկի վերին եզրին կարված է երկար գոտի՝ նույն բամբակյա կտորից։ Գրպանիկի և գոտու եզրերը հարդարված են հելունագործ շերտով։ Մի ծայրին օղակ է բացված, մյուսին կոճակ է կարված, որով և այն ամրանում է։ Լայնություն (սմ)՝  գրպան՝ 14, գոտի՝ 4,5 Երկարություն (սմ)՝  գրպան՝ 23, գոտի՝ 64 Նյութը՝  բամբակ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  17.12.1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1637 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-699