Հավկթակալ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հատած հավկթաձև իրանով, բարակ, ներճկված, միջնամասում ուռուցիկ գոտեզարդ ոտքով, որը լայնանալով միանում է շրջանաձև նստուկին: Իրանը և ոտքը՝ նկարազարդ՝ սպիտակ հիմնագույնի վրա կարմիր ծաղկանախշերով, որոնք միմյանցից բաժանված են նոճիների ոճավորված պատկերներով: Նստուկը՝ եզերված մուգ և բաց կանաչ շրջագծերով և կապույտ եռանկյունիներից կազմված զարդագոտով: Նստուկին՝ հունատառ արձանագրություն. I ‹‹Քյոթահիա››, II Աթենք, III N23, IV MADE IN GREECE: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հունաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. I կես Նյութը՝  Հախճապակի Տրամագիծ (սմ)՝  նստուկ՝ 4.8, բերան՝ 4.5 Բարձրություն (սմ)՝  6.3 Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8232/14 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-169