Հավանգ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Հավանգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի թասաձև մաս, կափարիչ և ծեծիչ։ Թասաձև մասը ունի նստուկ, որի վրա գմբեթաձև բարձրանում է իրանը։ Թասի փորիկի մասում արված են ուղիղ ելուստներ։ Վզիկի մասը զարդարված է բարակ շրջագոտիներով։ Բերանն ունի տափակ շուրթ։ Բերանի վրա նստում է կափարիչը, որի կենտրոնական մասն ուռուցիկ է։ Այդ մասում կլոր անցք է արված, որպեսզի ծեծիչը հնարավորություն ունենա մտնելու թասի մեջ։ Ծեծիչն ունի գնդաձև գլխիկ։ Բանող մասը կլորավուն է։ Նյութը՝  համաձուլվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ․ սկիզբ Չափս՝  27х3,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  438/5 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-51/1