Հասարակական գաղափարները Ռ. Պատկանյանի և Ս. Շահազիզի բանաստեղծությունների մեջ

Հասարակական գաղափարները Ռ. Պատկանյանի և Ս. Շահազիզի բանաստեղծությունների մեջ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հասարակական գաղափարները Ռ. Պատկանեանի եւ Ս. Շահազիզի բանաստեղծութիունների մէջ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Բ. Իշխանեան. Հասարակական գաղափարները Ռ. Պատկանեանի եւ Ս. Շահազիզի բանաստեղծութիունների մէջ: Ընդարձակ ներածութեամբ - Ռուսահայ վերածնիչների սօցիալական դաւանանքի բնոյթը (Սօցիօլօգիական վերլուծութիւն). Տպագրութիւն Գ. Գալստեանի N50.- Թիֆլիս, 1910, էլեքտրաշարժ տպարան օր. Ն. Աղանեանի, Պօլից. 7: Շապիկը բաց աղյուսագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, իսկ վերջին կազմերեսին և երկու կազմերեսների շրջերեսներին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Սիրելի Յովհաննեսին»: Վերջին էջ 440-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Էջերի մի մասը կտրտված չէ: Կազմերները խունացած են, էջերի եզրերը՝ մաշված, պակասում են 7-18 էջերը: Հեղինակ՝  Իշխանյան Բ. Էջ՝  440 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  19,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/439