Հանքափորի կասկա

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Հանքագործության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Հանքափորի կասկան դաբաղած կաշվից է, ունի մկնագույն երանգ: Ներսի գնդաձև իրանը ծածկված է իրարից հավասար հեռավորության վրա գտնվող 7 ծալքեր ունեցող կաշվե վրադիրով: Եզրերի անցքերի մեջով թել է անցկացված, որի սկիզբն ու վերջը միանում են ճակատային մասում: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Հայտնաբերման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարասկիզբ Նյութը՝  Կաշի Հայտնաբերման ժամանակը՝  1978 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-1554 Բաժնեհաշվառանիշ՝  Այլ իրեր-202