Հայք ի Կ. Պոլիս: Քսաներորդ դարու սկիզբը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայք ի Կ. Պոլիս: Քսաներորդ դարու սկիզբը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրեց Արծրունի. Հայք ի Կ. Պոլիս: Քսաներորդ դարու սկիզբը. - Փարիզ, 1906, Հայկ. տպարան: Շապիկը մոխրականաչավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի մասում կա «Հորիզոնի խմբագրութիւն» մակագրությունը մատիտով: Կռնակը մուգ դարչնագույն սոսնձալաթից է: Տիտղոսաթերթի վրա հեղինակի ազգանվան մոտ սև թանաքով ավելացված է` «(Դօքտօր Ն. Տաղաւարեան)», վերևի մասում` վերնագրից առաջ, կա Վ. Փափազյանի մակագրությունը սև թանաքով` «Ծանոթանալու համար յատկապես Օրմանեանի և առհասարակ թուրքահայ եպիսկոպ. մասին եղածների հետ (երես 38-ից սկսած)»: Նույն ձեռքով կենտրոնում` վերնագրի մոտ, գրված է` «Ուղարկւում է «Հորիզոնի» խմբագրութեանը: Կարելի է ետ չուղարկել գիրքը: Վ. Փափազեան»: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և էջ 67-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են: Գիրքը վերականգնված է: Հեղինակ՝  Արծրունի Էջ՝  67 Նյութը՝  թուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1906 Լայնություն (սմ)՝  13,6 Երկարություն (սմ)՝  18,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/402