«Հայրենիքի ձայն»37 /1049/., «Կոմիտասի սանուհին»., էջ` 6-րդ

«Հայրենիքի ձայն»37 /1049/., «Կոմիտասի սանուհին»., էջ` 6-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա. Մեհրաբյանի հոդվածը Ե. Չարենցի տուն-թանգարանում կազմակերպած «Չարենցի մտերիմները» շարքի դաշնակահարուհի, նկարչուհի, հուշագիր Աղավնի Մեսրոպյանին նվիրված ցերեկույթի մասին է: Բացման խոսք է ասել ՉՏԹ տնօրեն Է. Բուդաղյանը: Աղավնի Մեսրոպյանի կյանքն ու գործը ներկայացրել է թանգարանի ավագ գիտաշխատող Կլարա Խոջումյանը: Ճշմարիտ ստեղծագործողի հարուստ կյանքով է ապրել արվեստագիտուհին: Նրա հանդեպ հիացմունք են տածել մեր գրականության ու արվեստի շատ մեծեր: Չարենցի համար Աղ. Մեսրոպյանի ներկայությունն իսկական տոն է եղել: Չարենցի առաջարկով նկարչուհին «Ալմաստ» օպերայի ջրաներկ նկարազարդումներն է արել, որոնք պետք է հրատարակվեին Հայպետհրատի մանկական գրականության բաժնում: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում Աղավնի Մեսրոպյանի «Չարենցը Կոմիտասի մասին» հուշերը` տպագրված «Հուշեր Ե. Չարենցի մասին» գրքում: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Արմենուհի Մեհրաբյան Էջ՝  8 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985 Չափս՝  42 x 30 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3912 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6334