«Հայրենիքի ձայն» N8 «Տասնամյակների հեռվից»

«Հայրենիքի ձայն» N8 «Տասնամյակների հեռվից»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ, 4-րդ էջերում հեղինակը ներկայացնում է Ալեքսանդր Մյասնիկյանիկերպարը որպես տաղանդավոր անձնավորություն, մեծ կուսակցական գործիչ եվ հմայիչ մարդ: կատարելով բազմաթիվ պետական, քաղաքական, ռազմական եվ տնտեսական բնույթի առաջադրանքներ, նա նաեվ ժամանակ էր գտնում զբաղվելու գրականությամբ, զբաղվելով նաեվ թատրոնի, երաժշտության, կերպարվեստի հետ կապված հարցերով: Մտերիմ է եղել Տերյանի, Թումանյանի, Չարենցի հետ: Նրա օժանդակությամբ Հայաստան եկան Մ. Սարյանը, Թումանյանը, Սպենդիարյանը, Իսահակյանը: Նա Չարենցին գործուղեց արտասահման եվ մեծ դեր կատարեց Չարենցի ստեղծագործական կյանքում: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Սերիկ Դավթյան Նյութը՝  թուղթ, տպագիր Էջ՝  8 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1976 Չափս՝  42 x 30 սմ Տպարան՝  Ալավերդյան փ. համար 37 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1731 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ4474