«Հայրենիքի Ձայն» N40    «Մոլեգին արեգակի ներքո»

«Հայրենիքի Ձայն» N40 «Մոլեգին արեգակի ներքո»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում տպագրված հոդվածը Վինոկուրովի խոսքն է Չարենցի մասին: Նա թարգմանել է Չարենցի բանաստեղծություններից, որոնք տպագրվել են ՍՍՀՄ գրողների միության «Դրուժբա նարոդով» ամսագրում: Նա պատկերավոր ձեւով նշում է, որ Չարենցը նման է մի ծովի, որտեղ կան նեղուցներ, ծոցեր, խութեր. կղզիներ, հոսանքներ, ֆլորա եւ ֆաունա: Նա փորձել է բոլոր ժանրերում: Նրան թարգմանելը հաճախ անհնար է, նա չափազանց ազգային է եւ բոլոր արմատներով հարազատ լեզվի խորքում: Ռուսական հողում նրան վերակերտելու աշխատանքը դեռեւս նոր է սկսվում», - ավելացնում է հեղինակը 3-րդ էջում հաղորդագրություն է նկարիչների տան բացված ցուցահանդեսի մասին՝ նվիրված մեծ հեղափոխության 60-ամյակին: Տեղ գտած 270 աշխատանքների մեջ է նաեւ Լ.Թոքմաջյանի «Գանգրահեր տղան», Արա Շիրազի «Եղիշե Չարենց» եւ Ս.Սաֆարյանի «Եղիշե Չարենց» աշխատանքները: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2108 524 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5103