«Հայրենիքի ձայն» N39

«Հայրենիքի ձայն» N39

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջում Չարենցի «Անկումների սարսափից» պոեմից հատված է: 5-րդ էջում մեծերի խոսքն է Չարենցի ու ստեղծագործությունների մասին, Էդ.Ջրբաշյանի «Օվկիանի երգը» հոդվածն է՝ Չարենցի կյանքի ու գործի վերաբերյալ: 6-րդ էջում Վաղարշակ Նորենցի «Չարենցը և արեւմտահայ գրականությունը», որ ներկայացնում է Չարենցի և արեւմտահայ հանճարեղ գրողների գրական կապը, անում մեջբերումներ ստեղծագործություններից: 7-րդ էջում «Չարենցյան օրերը սփյուռքում» հաղորդագրությունն է՝ Սփյուռքահայ մշակույթային կազմակերպությունների անցկացրած հոբելյանական (Չարենցի 70-ամյակ) հանդիսությունների մասին: Կից՝ «Չարենցը ֆրանսերեն» ծանոթագրությունն է՝ ֆրանսիացի բանաստեղծ Հյուբեր Ժուենի՝ Չարենցի «Վահագն», «Ես իմ անուշ...», «Զարմանալի աշուն» երկերի թարգմանության մասին: 8-րդ էջում Չարենցի՝ 7 ստեղծագործությունների արտատպություններն են: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  253 81 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ211