«Հայրենիքի ձայն» N33

«Հայրենիքի ձայն» N33

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  6-րդ էջի Գևորգ Դևրիկյանի «Մեր երգի Արարատին» հոդվածը այն մասին է, որ մատուցել է Կոմիտասը մեր ազգային մշակույթին: Շատ բանաստեղծներ ներշնչվել են Կոմիտասով, ձոնել նրանց սրտից բխած տողեր: Ամեն բանաստեղծ յուրովի է պատկերել հանճարեղ երգահանին, ասելով որդիական իր խոսքը, դրա մեջ դնելով հոգու մի մասնիկը: Չարենցի մոտ այն վերածվում է խոր ընդհանրացման: Չարենցը ստեղծեց իր գլուխգործոցներից մեկը՝ «Կոմիտասի հիշատակին» պոեմը, որն կոմիտասյան անզուգական արվեստի փառաբանումն ու հավիտենականության հաստատումն է: Դևրիկյանը մեջբերում է տողեր՝ պոեմից. «Եվ հայրենի այդ հողից... ...Անմահ երթի ելած նոր...»: (8 տող) Պոեմը Չարենցը գրել է այն օրերին, երբ Կոմիտասի աճյունը հասել է Երևան և մայիսի 28-ին հողին հանձնվել ներկայիս Կոմիտասի անվան այգու պանթեոնում: Թվագրվել է 30-V-1936. 30-XI-1936 (ուշ գիշեր), Երևան: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  263 84 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ214