«Հայրենիքի ձայն»   N 4«Անհանգչելի հրով լուսավորված»

«Հայրենիքի ձայն» N 4«Անհանգչելի հրով լուսավորված»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր՝Լևոն Զաքարյան 4-րդ էջում հատված է Մ. Բաժանի «Անհանգչելի հրով լուսավորված» հոդվածից: Խոսում է Չարենցից ստացած տպավորությունների, Պավել Անտոկոլսկու տանը նրա հետ հանդիպման մասին: Անտոկոլսկին պատրաստելով հանդիպմանը՝ թարգմանել էր Չարենցի բանաստեղծությունները: Նա և Բաժանը Չարենցին դրվատանքի խոսքեր են ասել՝ համագումարում փայլուն ելույթի համար, որտեղ Չարենցը խոսել է յուրաքանչյուր ժողովրդի գրականության զարգացման գործում ինտերնացիոնալ կապերի մեծ նշանակության մասին: Բաժանը ներկայացնում 1 տարի անց իր և Չարենցը իր երկրի հետ միասին էր, աճել, ամրացել, նրա տաղանդըլցվել ուժով: Խոսում է Չարենցի մի քանի երկերի մասին, որտեղ կյանքի և անմահության հաստատումը հնչում է որպես հակամարտության մոտիվների բարդ բազմաձայնություն : 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2147 659 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա Հֆ5247