«Հայրենիքի ձայն»   N 10 «Մի անակնկալ հանդիպում»

«Հայրենիքի ձայն» N 10 «Մի անակնկալ հանդիպում»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր՝ Լևոն Զաքարյան 5-6-րդ էջերում լիբանանահայ երգահան Աշոտ Պատմագրյանի հուշագրությունն է ՝ 1925թ. : Բեռլինում Չարենցի հետ հանդիպման մասին: Միասին դիտել են քաղաքի տեսարժան վայրերը, երկար զզրուցել: Հուշագիրը ներկայացնում է Չարենցից ստացած իր տպավորությունները, խոսում Չարենցի անսահման հայրենասրության մասին, մեջբերելով բանաստեղծի խոսքը.«...Ես առանց քեզ Հայաստանի , առանց հայ ժողովրդի, առանց սազ-քյամանչի, առանց առանց քյանդրբազի հեչ կարամ ապրեմ...»Հաջորդ օրը Չարենցը պետք է մեկներ Փարիզ և Ա. Պատմագրյանը նրան առաջնորդել է կայարան: Հիշում է Չարենցի ՝ ծխախոտի տուփին գրած. 2 տող անավարտ բանաստեղծությունը. «Կապել ես անանուն թելերով իմ կյանքը դեռատի քո կյանքին»: Արդյոք Չարենցը ընդարձակեց այն, թե ՝ տուփի հետ նետեց, ինչպես սովորություն ուներ հաճախ անելու-մտահոգ է հուշագիրը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Ա.Պատմագրյան Նյութը՝  թոուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2147 664 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5252