«Հայրենիքի ձայն»-18 /822/., «Ձգողության դաշտ» էջ` 4-5

«Հայրենիքի ձայն»-18 /822/., «Ձգողության դաշտ» էջ` 4-5

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ռ. Ավագյանի գրախոսությունը վերաբերում է գրող Միխայիլ Դուդինի «Ձգողության դաշտը» խորհրդանշական վերնագրով գրքին, որը լույս է տեսել Լենինգրադում: Այս գրքի բազմաթիվ էջեր սիրո խոստովանություն են Հայաստանին, նրա երգին ու մշակույթին: Դուդինը իր հարգանքի տուրքն է տալիս մեր գրականության մեծերից` Գր. Նարեկացուն, Մ. Նալբանդյանին, Վ. Բրյուսովին, Ավ. Իսահակյանին, Հ. Թումանյանին եւ այլոց: Դուդինը գրում է, որ Ե. Չարենցի բանաստեղծական ճակատագրի մասին իր ամենախոր պատկերացումը կապված է գեղանկարիչ Գ. Գրիգորյանի` Ջոտտոյի «Չարենց-Կոմիտաս» կտավի հետ` «Չարենցը խոնարհվում է Կոմիտասի վրա, ինչպես երգի անմահական ծաղիկը` քարացած երաժշտության վրա: Եվ ես ըմբոշխնում եմ այս տոնը` Երաժշտության ու պոեզիայի տոնը: Նրանց միանում է նաեւ երրորդ սկիզբը` Ջոտտոյի ճակատագիրը...», -գրում է Դուդինը:Այսօրվա Հայաստանի բանաստեղծները նրա մեծ զավակների լավագույն ավանդների շարունակողներն են, այդ ավանդները հարստացնողները ,- ավարտում է իր խոսքը Ռ. Աավագյանը: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Ռաֆայել Ավագյան Էջ՝  8 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981 Չափս՝  42 x 30 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2852 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6320