Հայրենի աղբյուրից: Բանաստեղծություններ

Հայրենի աղբյուրից: Բանաստեղծություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայրենի աղբիւրից: Բանաստեղծութիւններ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աւ. Իսահակեան. Հայրենի աղբիւրից: Բանաստեղծութիւններ. - Boston (Mass.), 1920, Hajrenik press: Շապիկը հարդագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին՝ ձախից, շագանակագույն բնապատկեր է, վերևի աջ մասում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Առաջին ֆորզացի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը, սրան հաջորդում է ճակատանկար՝ Ավ. Իսահակյանի պատկերով ու ինքնագրով: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևում սև թանաքով ընծայագիր՝ «Շա՜տ սիրելի Օհաննէսին կարօտներով Աւ. Իսահակեանից: 8 փետրվ. 1921. Ժնև»: Էջ 121-ի ներքևի ձախ մասում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Կազմերեսները մաշված են, գիրքը՝ մասնատված: Հեղինակ՝  Իսահակյան Ավ. Էջ՝  122 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920 Լայնություն (սմ)՝  18,5 Երկարություն (սմ)՝  24,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/26