«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից», հուշադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Մետաղադրամ Թանգարան՝  Կոմիտասի թանգարան-ինստիտուտ Նկարագրություն ՝  «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից», հուշադրամ Դիմերես․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողները՝ սգվոր մոր հուշարձանը Իժևսկում, Կոմիտասին նվիրված հուշարձանը Փարիզում, խաչքար-հուշարձանը Էջմիածնում, հուշասյուն-խաչքարը Գլենդելում, ներքևի շրջագծով՝ հատված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից: Գրառումները՝ անգլ.՝ «ARMENIAN GENOCIDE», մետաղադրամի անվանական արժեքը, թողարկման տարեթիվը, պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA»: Դարձերեսը․ հուշակոթողները՝ հուշարձան հայ հայդուկներին Ուջանում, հուշարձան Հալեպում, հուշատախտակից մի հատված՝ կնոջ քանդակ Սան Պաուլոում, խաչքար Անտվերպենում, ներքևի շրջագծով՝ հատված Ծիծեռնակաբերդի համալիրից՝ հուշասյունով։ Գրառումները՝ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ», հիշատակային տարեթվեր՝ «1915-2015»: Դրամաշուրթը՝ հարթ։ Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Նյութը՝ արծաթ-925: Քաշը՝ 67.20 գ։ Տրամագիծը՝ 50.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Սուրեն Սիմոնյանի և Արամ Ուռուտյանի։ Հատվել է Լիտվայի դրամահատարանում UNC որակով։ «Դրամների համաստեղություն 2016» միջազգային մրցույթում հուշադրամը հաղթող է ճանաչվել «Տարվա մետաղադրամ» անվանակարգում: Նկարիչ-Ձևավորող՝  Էսքիզները՝ Սուրեն Սիմոնյանի և Արամ Ուռուտյանի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լատվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2015 Նյութը՝  արծաթ Քաշ (գր)՝  67.2 Տրամագիծ (սմ)՝  5 Թողարկող՝  ՀՀ Կենտրոնական բանկ Նվիրատու՝  ՀՀ կենտրոնական բանկ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԹԻ Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 128 Բաժնեհաշվառանիշ՝  Նֆ 28