«Հայոց լեզվի տաղաչափություն»(մետրիկա) ՀՍԽՀ լուսժողկոմատ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայոց լեզվի տաղաչափություն Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր կազմով գհիրք է: Տիտղոսաթերթին հաջորդող էջին տպագրած է. «Իր վորդի Գագիկի հիշատակին նվիրում է հեղինակը»: Հաջորդում է Մ.Աբեղյանի «Առաջաբան.-ը: Ժողովածուն բովանդակում է «Ռիթմ», «Շեշտ եւ ամանակ», «Ամանակական յեւ շեշտական վոտանավորներ», «Մղում եւ զարգացում», «Վոտքերի տեսակները», «Շեշտական վոտանավոր պարզ վոտքերով», «Վոտանավորը կամ տողը իբրեւ ռիթմական միություն»: Երկրորդ հատվածը ներառում է «Յամբական վոտանավորներ պարզ վոտքերով», «Անապեստյան վոտանավորներ» եւ այլ բաժիններ: Երրորդ հատվածը ներառում է «Հանգիտություն, հանգ յեւ տուն» խորագրով նյութեր: Գիտնականը բարեխղճորեն եւ մանրամասն վերլուծում է հայոց լեզվի տաղաչափական արվեստը: Գրքում կան մեջբերում-օրինակներ Ե.Չարենցի ստեղծագործություններից: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Մ.Աբեղյան Նյութը՝  մոմլաթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2527 463 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 5950