«Հայոց լեզուն եւ գրականությունը դպրոցում» N 1

«Հայոց լեզուն եւ գրականությունը դպրոցում» N 1

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բաց երկնագույն կազմին հայոց այբուբենի տպատառեր են: «Մանկավարժական փորձ» բաժնում Սարգիս Խաչատրյանի (Թալին, Արագածի դպրոց) «Աշխարհաճանաչողությունը որպես ինտերնացիոնալի եւ հայրենասիրության դաստիարակման միջոց» (էջ 19) հոդվածն է: Հեղինակը նշում է, որ աշակերտը պետք է ընդլայնի իր ճանաչողության սահմանները, գիտենա մեր լայնածավալ երկիրը, անցնի նրա անծայրածիր վայրերով՝ մտքով ու երւակայությամբ: Անդրադառնում է Լենինի կերպարին: Ե.Չարենցի «Լենին ու Ալին» բալլադն ուսումնասիրելիս հեղինակին հետաքրքրել է Լենինի մեծության հարցը: Որպեսզի բանաստեղծի խոսքը եւ Ալու ըմբռնումը աշակերտի համար սոսկ գրական կամ բալլադային հաղորդում չմնան, ուսուցիչը օգտագործում է այլ միջոցներ՝ հարստացնելով երեխայի աշխարհաճանաչողության շրջանակները: Մեջբերում է տողեր բալլադից: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1649 292 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4342