«Հայոց գետերը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Տետր «Հայոց գետերը» հայրենագիտական խաղի, կազմը կոշտ, պատված սև, ոսկեգույն և շագանակագույն մարմարե մակատեսքով թղթով: Կռնակը և կազմի անկյունները մուգ շագանակագույն մաշկալաթից: Թերթերի ներքևի եզրերը կտրտված են աստիճանաձև, ունեն նշումներ, որոնք հեշտացնում են անհրաժեշտ էջի որոնումը: Բանաստեղծի ձեռքով արված են նշումներ 1, 2, 21, 31, 51, 101 էջերին: Կազմի ներքևի աջ անկյունում մարմարե մակատեսքով թուղթը պատռված է: Կազմերեսի մեջտեղում փակցրած է թուղթ՝ շրջանակված կապույտ եզրանախշերով: Վրան Հ.Թումանյանի ձեռքով գրված է. «Հայոց գետերը»: Բոլոր նշումներն արված են սև թանաքով: Էջերն ունեն կապույտ զիգզագաձև լայն լուսանցք: Գրառումները. էջ 1- 12 տող, էջ 2 - 3 տող, էջ 21 - 3 տող, էջ 31 - 6 տող, էջ 51 - 9 տող, էջ 101 - 14 տող, էջ 199-ի մի մասը կտրած է: 200 թերթ: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Էջ՝  200 Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  22,3 Նյութը՝  թուղթ ստվարաթուղթ մաշկալաթ սև թանաք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  198` Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 1