Հայոց ազգի պատմությունը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայոց ազգի պատմութիւնը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գ. Պատկանեան. Հայոց ազգի պատմութիւնը. - Սանկտպետերբուրգ, 1863, Ռ. Պատկանեանի տպարանումը: Կազմը կոշտ է՝ մուգ կանաչ-սև մարմարե մակատեսքով մամլաթղթից: Առաջին կազմերեսի դարձերեսին, տիտղոսաթերթի ներքևի մասում և վերջին էջ 282-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Կռնակը և կազմի անկյունները մուգ կանաչ կաշվից են: Տիտղոսաթերթի կենտրոնում կա «Յովհաննէսին Ֆիլիպից» ընծայագիրը սև թանաքով: Կազմերեսները և կռնակը խունացած են, տեղ-տեղ՝ մաշված, կազմի դարձերեսներին, տիտղոսաթերթին և մի քանի էջերին կան սնկահետքեր և այլ կեղտաբծեր: Հեղինակ՝  Պատկանյան Գ. Էջ՝  282 Նյութը՝  թուղթ, մամլաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1863 Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  20,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/364