Հայորդիները: Երրորդ շարք

Հայորդիները: Երրորդ շարք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայորդիները: Երրորդ շարք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ատոմ Եարճանեան (Սիամանթօ). Հայորդիները: Երրորդ շարք. - Փարիզ, 1908, Համազգային տպարան: Շապիկը բաց մանանեխագույն երանգով ու մատնեքավոր մակերեոցվ կոշտ թղթից է: Առաջին կազմերեսի վերևի մասում սև նախշ է պատկերված, որի կնետրոնում նույն գույնի տառերոով տպագրված է վերնագիրը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Ֆորզացի վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Օհաննեսին», ներքևում Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանքով կնիքն է: Էջեր 5-ի և 50-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Հեղինակ՝  Սիամանթո Էջ՝  50 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Լայնություն (սմ)՝  11,6 Երկարություն (սմ)՝  18,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/117