Հայկական տպագրություն: Մեր կյանքը, գրականությունը անցյալում: Հատոր առաջին. XVI-XVII դար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայկական տպագրութիւն: Մեր կեանքը, գրականութիւնը անցեալում: Հատոր առաջին. XVI-XVII դար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Լէօ. Հայկական տպագրութիւն: Մեր կեանքը, գրականութիւնը անցեալում: Հատոր առաջին. XVI-XVII դար. Արտատպած «Մշակ» լրագրից. - Թիֆլիս, 1901, տպարան Վրաց. հրատ. ընկ. / типографiя Груз. изд. т-ва: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են մոխրականաչավուն սոսնձալաթով: Առաջին կազմերեսը գեղեցիկ ձևավորված է՝ վերևի մասում դրոշմված են կանաչ-սև, իսկ կենտրոնում՝ վարդագույ-սև բուսանախշեր, ներքևի աջ անկյունում դրոշմված է աղջկա պատկեր և վերևի մասում ոսկեգույն տառերով՝ վերնագիրը: Կռնակին նույնպես դրոշմված են սև բուսանախշեր և ոսկեգույն տառերով՝ հեղինակը, վերնագիրը և հատորի համարը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Տիտղոսաթերթին հաջորդող էջին տպագրված է նվիրագիր՝ «Անկեղծ շնորհակալութեամբ նուիրում եմ Պ. Գասպար Տէր-Մարգարեանցին Բագւում»: Կռնակը և կազմի անկյունները թեթևակի մաշված են: Հեղինակ՝  Լեո Էջ՝  XVI, 451 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1901 Լայնություն (սմ)՝  12,5 Երկարություն (սմ)՝  18,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/194-1