Հայկական որոր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Բնօրինակի անվանում՝  Հայկական որոր: Գիլլի լճի վերականգնում Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2003 թ. հունիսի 26-ին շրջանառության մեջ է դրվել «Շրջակա միջավայրի համաշխարհային օր» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է Հայկական որոր Գիլլի լճի խորքին: 1972 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 5-ը հայտարարել է Շրջակա միջավայրի համաշխարհային օր: Գիլլի լճի չորացման աշխատանքները սկսվել են 1959-1960 թթ.: 1978 թ. ընդունվեց որոշում «Սևան» ազգային պարկ ստեղծելու մասին: Նույն որոշման համաձայն ընդունվեց պարկի տարածքում վերականգնել նաև Գիլլի լիճը: 2000 թ. վերսկսվել են Գիլլի լճի վերականգման ուսումնասիրությունները և նախագծային աշխատանքները: Լճի վերականգնման ծրագիրը ներկայացված է որպես կենսաբազմազանության պահպանության գլոբալ նշանակություն ունեցող խնդիր: Հայկական որոր (Larus Armenicus) Քարադրանմանների կարգի թռչուններ: Կտուցի վրա կան սև և կարմիր գունային համադրություններ: Ձայնի արտաբերման ժամանակ պարանոցը ուղղահայաց դիրքում է: Արուները և էգերը միագույն են: Գերակշռում են սպիտակ, մոխրագույն և սև գույները: Մերձափնյա թռչուններ են: Բնակվում են Սևանա լճի ավազանում: Գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2003 Չափս՝  3,2x3,2 սմ Նկարագրություն՝  Շրջակա միջավայրի համաշխարհային օր: Անվանական արժեքը՝ 220 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Քեչյան Ալբերտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  1634-Նամ.