Հայկական խորհրդային ֆոլկլորը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջգործվածքյա, կոշտ, եզրով, կարմիր գույնի: Գրքի կազմը մեծ մակերեսով դեկորատիվ նախշազարդումով է, իսկ կազմի կենտրոնում՝ անկյունները դեպի ներս գոգավոր ոչ մեծ ուղղանկյան մեջ, ոսկեգույն տառերով տպված է գրքի վերնագիրը: Գրքի կողին ևս ոսկեգույն տառերով տպված է գրքի անվանումը: Անվանաթերթը շրջանակված է կարմիր, գեղազարդ ուղղանկյունով, որի ներսում տպված է գրքի վերնագիրը: Գրքի բաժինները և վերնագրերը գլխազարդ: Ֆորզացը դատարկ, սպիտակ: Էջ՝  146 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1938թ. Չափս՝  14,3x20,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3074