Հայկական ժողովրդական նվագարանների համույթը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է հայկական ժողովրդական նվագարնների համույթը։ Խմբի անդամները բացառապես տղամարդիկ են, երիտասարդ և միջին տարիքի, լուսանկարվել են նվագարանները ձեռքներին։ Երաժիշտները եռաշարք դիրքով են պատկերված։ Առաջին շարքում կենտրոնում ծալապատիկ նստած երիտասարդը սանթուրահարն է, աջից ու ձախից՝ սազահարները։ Աջ կողմի սազահարի առջև շրջված դափ է դրված՝ մեջն ինչ–որ մեկի լուսանկարն է, սև ժապավենով հարդարված։ Երկրորդ շարքում՝ ձախից՝ երկու թառահար են, կենտրոնում՝ սազահարը, ապա երկու քամանչահար։ Երրորդ շարքում դափահարն է ու նաղարահարը։ Երաժիշտները թիֆլիսահայերին բնորոշ տարազներով են։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  24.5 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Բարձրություն (սմ)՝  17.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/130 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503